Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կամերային նվագախումբը`Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում

Կամերային նվագախումբը`Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում
04.09.2014 | 17:39

Սեպտեմբերի 3-ին Գարժիլեսում (Ֆրանսիա) մեկնարկեցին Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) ամենամյա եվրոպական հյուրախաղերը:

Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այս շրջագայության ընթացքում 8 համերգներով հանդես կգա Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: Համերգային ծրագրերում այս տարի ևս ընդգրկվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Վահան Մարտիրոսյանը և նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը հատկապես կարևորում են սեպտեմբերի 7-ին Ժնևի՝ Վիկտորիա Հոլում կայանալիք համերգը, որն անցկացվելու է Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո:
Ըստ վերջին տեղեկությունների, Վիկտորիա Հոլի 1600-տեղանոց դահլիճի տոմսերը արդեն իսկ սպառված են:
Համերգին ներկա է գտնվելու նաև մեծ շանսոնիեն՝ Շառլ Ազնավուրը:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ